SpaceX ստորագրել է համաձայնագիր կապի չորս եվրոպական արբանյակ ուղեծիր հանելու վերաբերյալ, տեղեկացրել է The Wall Street Journal-ը։

Եվրոպական հանձնաժողովը դեռ պետք է վերջնական հավանություն տա գործարքին, գրել է թերթը՝ հղում կատարելով պաշտոնյաներին։ SpaceX-ը եւ Եվրոպական տիեզերական գործակալությունը վերջերս ստորագրել են համաձայնագիր հաջորդ տարի երկու արբանյակ արձակելու մասին, որոնցից յուրաքանչյուրը կկրի երկու Galileo արբանյակ, տեղեկացրել է գործակալության նավագնացության գծով տնօրեն Խավիեր Բենեդիկտոն։

Համաձայնագիրը նախատեսում է ԱՄՆ-ից արբանյակների արձակում SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով։