Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) եւ Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի (GIT) համակարգչային դպրոցի գիտնականները ծրագրային ալգորիթմ են գրել, որը կարողանում է տարբերակել համակարգչի ստեղնաշարի կոճակները սեղմելիս առաջացած տատանման բնույթը: Տատանումները հաշվվում են iPhone 4-ի արագացուցիչով, ընդ որում` սմարթֆոնը պետք է ստեղնաշարին մոտ դրված լինի: Մշակած համակարգը վերծանում է տվյալները եւ ցույց տալիս հավաքած տեքստը:
Ալգորիթմը չի տարբերակում կոնկրետ կոճակները, այլ ցույց է տալիս ստեղնաշարի այն հատվածը, որտեղ գտնվում է սեղմված կոճակը: Համակարգը նաեւ ցույց է տալիս սեղմված կոճակի հեռավորությունը սմարթֆոնից:
Հավաքված տեղեկատվությունը վերծանվում է բառարանների օգնությամբ, ըստ հեղինակների` 58 հազ. բառից կազմված բառարանի օգնությամբ 80%-անոց ճշգրիտ արդյունք են ապահովում:
Այս մասին տեղեկացնում է NEWSru.com-ը:




























