Իրանը հակաօդային պաշտպանության արդիականացման ծրագրի շրջանակներում փորձարկել է «Karrar» մարտական անօդաչու թռչող սարքի կատարելագործված տարբերակը: Այժմ նախկինում հաջողությամբ փորձարկված անօդաչու թռչող սարքը համալրված է «Մաջիդ» կարճ հեռահարության «օդ-օդ» հրթիռով, ասել է շտաբի պետ և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, Իրանի բանակի բրիգադային գեներալ Մոհամմադ Յուսեֆ Խոշկալբը, հաղորդում է ISNA-ն:
«Karrar-ն առաջին անգամ մեր բանակի սպառազինության մեջ ընդգրկվել է ավելի քան տասը տարի առաջ», - մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։ - «Մեզ հաջողվեց բարելավել դրա մարտավարական և տեխնիկական բնութագրերը, մեծացնել սպառազինությունը՝ համեմատած ավելի վաղ մոդելների հետ։ Ավելացել է արագությունը, թռիչքի երկարությունը, առավելագույն բարձրությունը: «Karrar»-ն այժմ ունակ է «օդ-օդ» հրթիռներ կրելու:
Մինչև արդիականացումը անօդաչու թռչող սարքն ուներ հազար կմ թռիչքային հեռահարություն, 900 կմ/ժ արագություն, 500 կգ բեռնատարողություն և 7,5-12 կմ առավելագույն բարձրություն։ Նոր բնութագրերը չեն տրամադրվում: Նշված է միայն 15 կմ առավելագույն բարձրությունը։





























