ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտները շարունակում են համալրել ՀՀ կրթական հաստատությունները. նրանցից 16363-ն արդեն իսկ հաճախում են հայաստանյան կրթական հաստատություններ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Հումանիտար կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ըստ այդմ՝ Երևանի կրթական հաստատություններում ընդգրկվել է 4860 երեխա, Կոտայքում՝ 2895, Արարատում՝ 2083, Արմավիրում՝ 2122, Լոռիում՝ 916, Գեղարքունիքում՝ 742, Արագածոտնում՝ 729, Շիրակում՝ 631, Սյունիքում՝ 581, Տավուշում՝ 478, Վայոց ձորում՝ 321 անձ:

Բաղդասարյանի խոսքով` ԿԳՄՍ նախարարությունը հետևում է, որ իրացվի բոլոր երեխաների կրթության իրավունքը։