Արցախի  անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը քիչ առաջ հարվածել է  ArmLur.am-ի լրագրողի միկրոֆոնին։

Կայքը գրում է. «Համացանցում օրեր առաջ լուսանկար տարածվեց, թե ինչպես են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Գուրգեն Արսենյանը և Արցախի  անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ժպիտով, ասել-խոսելով քայլում Երևանի փողոցներում։

ArmLur.am-ն այսօր փորձեց Սամվել Բաբայանից հետաքրքրվել, թե որն էր նրանց ուրախության առիթը, սակայն ի պատասխան մեր հարցադրման, Սամվել Բաբայանը հարվածեց մեր լրագրողի միկրոֆոնին»։