Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր Իբրահիմ Ռաիսիի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ Թեհրանում ընթանում է «3+3» ձևաչափով հանդիպում։