2011 թ. երրորդ եռամսյակում դոլարայնացման մակարդակը Հայաստանում նվազել է 0.7 տոկոսով, իսկ 12-ամսյա կտրվածքով` 0.5 տոկոսով: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի այսօր` հոկտեմբերի 21-ին հրապարակած վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունում: Մասնավորապես` արձանագրվել է դրամային ավանդների առաջանցիկ աճ արտարժութային ավանդների համեմատությամբ` համապատասխանաբար` 41.1% եւ 23.7%: Երրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է նույնիսկ արտարժութային ավանդների 2.7% նվազում (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը): Պահպանվել է նախորդ ամիսներին գրանցված դրամով վարկավորման աճը` 12-ամսյա կտրվածքով` 24%, որը, սակայն, դեռեւս զիջում է արտարժութային վարկավորման 40% աճին: Ընդհանուր վարկավորման աճը դանդաղել է. 12-ամսյա աճը կազմել է 33.9%, մինչդեռ նախորդ ամիս այդ ցուցանիշը կազմել է 37%:
Տեղադրություն




























