Հարավային Կովկասի հարցով «3+3» հանդիպման ձևաչափը տեսանելի ապագայում կարող է աշխատել Վրաստանի հետ միասին, այս ձևաչափով նախարարների հանդիպման արդյունքներից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը։

«Թբիլիսիի ներկայիս իշխանությունները, ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել են, իրենց բոլոր գործողություններում հիմնականում բխում են հիմնարար ազգային շահերից»,- ասել է նա։ «Սա հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում կարող է գործել «3+3» լիարժեք ձևաչափը։

Լավրովի խոսքով` հանդիպման ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ Վրաստանի համար «3+3» ձևաչափի դուռը բաց է մնում։ «Մենք հասկանում ենք, թե ինչու է Վրաստանի ղեկավարությունը մինչ այժմ ձեռնպահ մնում այս «վեցյակին» միանալուց, և մենք գնահատում ենք, որ Վրաստանի ղեկավարությունը ելնում է ապագայում դա անելու հնարավորությունից», - նշել է նախարարը։