Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ նախարարը Բաքու է ժամանել՝ հետևելու «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժություններին և երկկողմ հանդիպումներ ունենալու։

Թուրք նախարարին դիմավորել են Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիևը և Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին: