Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամը հոկտեմբերի 21-ին բռնվել է Զլիտան քաղաքում` Սիրտից մոտ 300 կմ դեպի արեւելք, որտեղ ավելի վաղ սպանվել էր նրա հայրը:
Լիբիայի նոր իշխանությունների զինվորներից մեկը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին հայտնել է, որ ալ-Իսլամը մեջքի հատվածում մի քանի վնասվածքներ ունի: Նա ավելացրել է, որ Քադաֆիի որդու նկարները շուտով կհրապարակվեն:
Հոկտեմբերի 20-ին Մուամար Քադաֆին եւ նրա որդի Մութասիմը գերի են վերցվել եւ սպանվել: Նրանց մարմինները տեղափոխվել են Միսուրատա քաղաք: Դիահերձումից հետո նրանց կհուղարկավորեն գաղտնի վայրում:


























