Ազգային ժողովում, այսօր` հոկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 24-27-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 17 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 88 հարց, միջազգային 17 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և հոկտեմբերի 24-27-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվի հոկտեմբերի 24-ի ԱԺ նիստում: