Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Լեվան Վարշալամիձեն այսօր` հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանին հյուպատոսական էկզեկվատուրայի ստացման եւ պաշտոնի ստանձման կապակցությամբ:

NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ  զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Աջարիայի միջեւ զբոսաշրջության ծավալների ընդլայնման պայմաններում տեղեկատվության առավել հասանելիության, հանգստավայրերում սպասարկման որակի բարձրացման, տուրիստական գործակալությունների փոխգործակցության, ինչպես նաեւ Աջարիայի հայ համայնքային կազմակերպությունների գործունեության, հայ-աջարական տնտեսական եւ մշակութային համագործակցության մի շարք հարցեր: