16-ամյա իրանցի դպրոցական աղջկա մոտ, որը կոմայի մեջ էր ընկել Թեհրանի մետրոյում բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո, ախտորոշվել է ուղեղի մահ, տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները։
Միջադեպը տեղի էր ունեցել կիրակի, հոկտեմբերի 1-ին։ Տեսախցիկների նկարահանումներից երեւում է, թե ինչպես է Արմիթա Գերաւանդը, որի գլուխը բաց է, մտնում գնացք։ Մի քանի ակնթարթ հետո նրան դուրս են բերում պլատֆորմ՝ արդեն անգիտակից վիճակում։
Իրավապաշտպանների տվյալներով՝ ոստիկաններն աղջկան ծեծել էին վագոնում այն բանից հետո, երբ նա հրաժարվել էր հիջաբ կրել։ Իրանի իշխանությունները պնդում են, որ Արմիթա Գերաւանդը գիտակցությունը կորցրել է ցածր արյան ճնշման պատճառով։





























