Թեհրանում տեղի է ունեցել Միրզոյան-Բայրամով ոչ պաշտոնական շփում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նա նշեց, որ նման հարթակների համար ոչ պաշտոնական շփումը սովորական է։

Ավելի վաղ նշել էինք, որ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները: