Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ուժեղացման անհրաժեշտության մասին։
«Շատ շնորհակալություն Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիմին։ Մենք պետք է հնարավորինս արագ ուժեղացնենք EUMA-ն՝ հետագա մոնիտորինգի ենթարկելու ամբողջ սահմանը, որպեսզի կայունացնենք իրավիճակը և բացահայտենք Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակումները Հայաստանի տարածքի վրա»,- նշել է նա։





























