Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել են անձինք, որոնք կասկածվում են «Զենիթ» ակումբի  երկրպագուին ծեծելու մեջ, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Քննության տվյալներով, հոկտեմբերի 18-ի երեկոյան Նարոդնայա փողոցում գտնվող շենքի շքամուտքում ծեծկռտուք է սկսվել Ուզբեկստանի երեք քաղաքացիների եւ տեղի չորս բնակչի միջեւ:

Բախման հետեւանքով, 41-ամյա Իրկամ Ռազիկովը մետաղական ձողով հարվածներ է հասցրել տեղի բնակիչ, «Զենիթ» ֆուտբոլային ակումբի ակտիվ երկրպագու 22-ամյա բնակչին, ով, որոշ ժամանակ անց, մահացել է: Ներկա դրությամբ, քննիչները ձերբակալել են Ռազիկովին եւ եւս երկու մարդու, հայտնում է BBC-ն: