Այս օրերին մեր մոլորակը անցնում է Օրիոնիդ մետեորիտների հոսքի ուղեծրի գագաթնակետով:
Ինչպես հայտնում է Росбалт-ը`վկայակոչելով Iscience-ին, հոսքը, որն առաջացրել է Հալեյ գիսաստղը, առավելագույնին կհասնի հոկտեմբերի 21-22-ին: Հոկտեմբերի 22-ի գիշերը մետեորների քանակը կհասնի ժամում 25 հատի, եւ Օրիոնիդի հոսքը Երկրի բնակիչների համար պարզորոշ տեսանելի կլինի:
Ընկնող աստղերն ավելի լավ է դիտել քաղաքային լույսերից հեռու` գիշերվա ժամը 1-2-ին: Աստղաթափը լինելու է պայծառ, լուսնի լույսը դրան չի կարող խանգարել:




























