Հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները հոկտեմբերի 12-ին Բիշքեկում քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև շփումների զարգացման հարցերը՝ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ նիստի շրջանակում։
«Բարձր են գնահատվել հոկտեմբերի 23-ին Թեհրանում ԱԳ նախարարների մակարդակով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման արդյունքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա ռիթմիկ աշխատանքը՝ այս ձևաչափը խթանելու համար։
Հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։





























