Վրաստանի ՆԳ նախարարությունը համագործակցության համաձայնագիր է կնքել 5 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի ՆԳ նախարարությունների հետ, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ այդմ, 6 երկրների օպերատիվ ստորաբաժանումների ղեկավարները, որոնք եռօրյա այցով գտնվում են Վրաստանում, կհանդիպեն Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի հետ եւ կծանոթանան Վրաստանի իրավապահ համակարգում իրականացվող բարեփոխումներին:
Բացի այդ, հյուրերը կայցելեն ոստիկանության նոր շենքը եւ սպասարկման գործակալությունը:




























