ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն  ընդունել է Մերձնեստրի մոլդովական հանրապետության պետական համալսարանի ռեկտոր ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ստեփան Բերիլին եւ նույն համալսարանի միջազգային գործունեության գծով պրոռեկտոր իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Միխայիլ Կուշակովին:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերի խնդրանքով Վասիլի Աթաջանյանը ներկայացրել է արցախյան խնդրի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի առկա իրողությունները, անդրադարձել պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը:

Հանդիպման ընթացքում շոշափվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: