Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի լուսանկարներով էլեկտրոնային նամակի տեսքով ինտերնետում վիրուսային ծրագիր է տարածվում: Այդ մասին զգուշացնում են հակավիրուսային Sophos ընկերության փորձագետները:
Ինչպես նշված է Naked Security-ի բլոգում, ինտերնետում շրջանառվում է նամակ «Fw: AFP Photo News: Bloody Photos: Libya dictator Moammar Gadhafi`s Death» անվանումով: Նամակում առկա է Մուամար Քադաֆիի մահվան մասին լուրը` Agence France-Presse գործակալության վրա հղումով: Նամակին կից կա RAR-արխիվ, որը, ինչպես ասվում է բռնակալի հետմահու նկարները:
Այն բանից հետո, երբ օգտագործողն սկսում է բացել արխիվը, նրա համակարգիչ է ներթափանցում տրոյան ծրագիրը, հայտնում է Lenta.ru-ն:


























