Ադրբեջանի Գյանջա քաղաքի գործադիր շենքի դիմաց անցորդները երկու մանկահասակ երեխա են գտել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, երկու տարեկան տղան ու նրա չորս ամսական քույրը տեղափոխվել են հիվանդանոց։
Հետագայում հայտնի է դարձել, որ երեխաներին այնտեղ է թողել տատիկը։
Ավելի ուշ իր երկու մանկահասակ թոռներին փողոցում լքած կինը պատմել է իր արարքի պատճառների մասին։ Մեհրիբան Ջալիլովան հայտնել է, որ իր դուստրը թմրամոլ է։ Նա այլ մեղադրանքներ է հնչեցրել դստեր հասցեին և ասել, որ այդ պատճառով չի ցանկանում, որ իր թոռներին մայրը մեծացնի։ Ըստ Մեհրիբան Ջալիլովայի, դուստրն ամեն օր տանը կռիվներ է սարքում, և ինքը ստիպված է եղել դա անել։





























