Թուրքիայում բեռնատարը վրաերթի է ենթարկել միանգամից երեք ավտոմեքենայի, ինչի արդյունքում զոհվել է ամենաքիչը 6, վիրավորվել` տասնյակ մարդիկ:

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները,  ավտովթարը տեղի է ունեցել Ստամբուլ- Անկարա ճանապարհին: Բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակած հատված` ջարդելով բետոնե պատնեշը: Երթեւեկությունը ճանապարհին դադարեցված է:

Վիրավորների մասին տեղեկատվություն չկա, տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, բժիշկներն ու փրկարարները: Ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասներն ու պատճառները ճշտվում են: