Ամերիկա մայրցամաքը մարդիկ բնակեցրել են առնվազն 800 տարի ավելի շուտ, քան համարվում էր մինչ օրս: Այս մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, գրում է Science ամսագիրը:
Երկար ժամանակ համարվում էր, որ մարդն Ամերիկա մայրցամաքն սկսել է ակտիվորեն յուրացնել շուրջ 13 հազար տարի առաջ: Հենց այդ ժամանակին են վերաբերում, այսպես կոչված Քլովիս քաղաքակրթության արտեֆակտների մեծ մասը:
Սակայն, հետազոտությունները ցույց են տալիս, որ Հյուսիսային Ամերիկայում մարդիկ հայտնվել են Քլովիս քաղաքակրթությունից շատ տարիներ առաջ:
Նոր հետազոտության հեղինակները ուսումնասիրել են մաստադոնտի (փղերի անհետացած բարեկամները) մնացորդները, որոնք գտնվել են 1977 թվականին` Վաշինգթոնի նահանգի Սեքիմ քաղաքից ոչ հեռու: Գիտնականները պարզել են գտնված ոսկորների տարիքը` 14 հազար տարեկան, սակայն 1970-ականներին դա արժանահավատ չեն համարել:
30 տարի անց, հետազոտողները հաստատել են իրենց գործընկերների եզրակացությունը. Նոր տվյալների համաձայն, հայտնաբերված մաստոդոնտը սպանվել է 13,8 հազար տարի առաջ:



























