Լեռնային Ղարաբաղից բռնի  տեղահանվածները, եթե ունեն իրենց հետ Արցախից բերված հրազեն, պետք է ապահովեն դրանց կամավոր հանձնումը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«Գերատեսչության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել որոշակի քանակությամբ զենք և զինամթերք»,- ասաց Ղազարյանը։

Նա նշեց, որ ունեն դեպքեր, երբ մարդիկ բերում են, կամավոր հանձնում են.  «Մոտ երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և 2 միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները։ Իրավապահ մարմինները մշտապես բացատրական աշխատանք են տանում քաղաքացիների հետ՝ կոչ անելով կամովին հանձնել զենքերը»,- նշեց նախարարը։