Հայաստանում հարկադիր վերաբնակեցված ավելի քան 41 հազար արցախցի կառավարությունից փոխհատուցում է ստացել բնակարանների վարձակալության և կոմունալ ծախսերի համար։ Այս մասին հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Տերյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Խոսքը, մասնավորապես, 50 հազար դրամի մասին է։

«Կարծում եմ, որ մեր մի շարք գյուղերում այս 50 հազար դրամը հնարավորություն է տալիս լուծել բնակարանի վարձակալության հարցը»,- ասել է նախարարը։

Նշենք, որ Երևանում բնակարանների վարձակալության արժեքը մի քանի անգամ բարձր է։