Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ժամանել է Թբիլիսի։ Վրաստանի կառավարության հաղորդմամբ, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, Վրաստանում ԱՀ դեսպան Ֆաիգ Գուլիևը և ԱՀ-ում Վրաստանի դեսպան Զուրաբ Փաթարաձեն, հայտնում է Առաջին վրացական ալիքը։
Ալի Ասադովը և նրա պատվիրակությունը Վրաստան են այցելել Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումի շրջանակներում: Ֆորումի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը։
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցելու է Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումին։





























