Վրաստանը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իմ կառավարության խաղաղ հարեւանության նախաձեռնության օգնությամբ մենք պատրաստ ենք աշխատել մեր հարեւանների եւ բարեկամների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի վերջնականապես երկարատեւ խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,- ասել է Ղարիբաշվիլին՝ բացելով Թբիլիսիում ընթացող Մետաքսի ճանապարհի համաժողովը։

Ղարիբաշվիլին նաեւ նշել է, որ ուրախ է ողջունել համաժողովին մասնակցության համար ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։