Մեր քաղաքական թիմը շատ պարզ ու հստակ ցույց է տվել երեւանցիներին եւ առհասարակ ՀՀ քաղաքացիներին, որ մենք, առհասարակ, իշխանությունը կորցնելու մտավախություն  չունեցող ուժ ենք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում  լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Նուարդ Վարդանյանը։

«Պատերազմից հետո հիշում եք, որ երբ ռաջացավ հարց, որ ընտրված վարչապետը հրաժարական տվեց եւ մենք գնացինք նոր ընտրության: Անընդհատ խոսել, որ մենք վախենում ենք իշխանությունը կորցնելուց... ոչ, մենք առհասարակ, չենք վախենում իշխանությունը կորցնելուց, որովհետեւ ինչպես մինչև իշխանությունն ազնիվ ապրում և պայքարում էին ՀՀ շահերի և քաղաքացու համար, այնպես էլ՝ իշխանության ընթացքում։ Ես, ինչպես մինչև այսօր ապրել եմ Երևանի կենտրոնում պարզ ճակատով, այնպես էլ շարունակելու եմ», - ասաց Վարդանյանը։

Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյա՞նն էլ է ազատ քայլելու, նրա նկատմամբ քրեական գործ չի՞ հարուցվելու, քաղաքացիները չե՞ն հարցնելու, թե ինչու հանձնեց Արցախը՝ Նուարդ Վարդանյանը պատասխանեց. «Իհարկե, Նիկոլ Փաշինյանն էլ։ Արցախը չեն հանձնել։ Խնդրում եմ ինձ էդ դաշտ չմտցնել, ես ավագանու անդամ եմ, եթե տրանսպորտի մասին հարց կա, տվեք»։