Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ վիճել Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Այս մասին «ԱՊՐԻ Արմենիայի» կողմից կազմակերպված «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով ԱՊՐԻ ֆորումի ժամանակ ասել է «Профиль» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Արտեմ Կոբզևը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների նշանակությունը բարձրացել է մասամբ պատժամիջոցների, մասամբ էլ՝ լոգիստիկայի առումով:

«Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները 2008 թվականին և Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններն այժմ նույնը չեն։ Ադրբեջանը չի արել ոչ մի վառ հակառուսական քայլ, որը մեծ ուշադրություն կգրավեր։ Բաքուն գնում էր իր ուղով, բայց փորձեց չծաղրել Մոսկվային։

Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորություններին։ Այս վերաբերմունքը տարբեր է, նույնը չէ, ինչ Ադրբեջանի նկատմամբ։ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, իսկ Ադրբեջանի հետ՝ պրագմատիկ, բայց ոչ դաշնակցային կամ նույնիսկ բարեկամական։

Չնայած այն հանգամանքին, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները ճգնաժամ են ապրում, փաստ չէ, որ այդպես է լինելու միշտ։ Ռուսաստանն ու Հայաստանը շատ բան է կապում»,- ընդգծել է Կոբզևը։