Հոկտեմբերի 26-ին աշխատանքային հանդիպում է կայացել «Գազպրոմ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովշան Նաջաֆի միջև։
Ինչպես հաղորդում է ռուսական ընկերության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են գազի ոլորտում ընկերությունների համագործակցության ընթացիկ և ապագա հարցերը։ Մասնավորապես, քննարկվել են Ադրբեջանում գազային շարժիչային վառելիքի շուկայի զարգացման հնարավորությունները։
SOCAR-ը Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունն է։ Գործունեության շրջանակը ներառում է նավթի, բնական գազի և գազի կոնդենսատի հետախուզումը, արտադրությունը, վերամշակումը, փոխադրումը և վաճառքը:




























