Ադրբեջանը դեռ չի հասկանում Թուրքիայի գազային հանգույցի պարամետրերը և սպասում է նախագծի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների։ Այս մասին հայտարարել է SOCAR-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը։
«Մեզ հրավիրել էին այնտեղ, բայց դեռ հայտնի չէ, թե ով է ղեկավարում այս հանգույցը, ինչ բաղադրիչներով է լինելու մատակարարվող գազի ծավալը, համակարգման սկզբունքները և այլն»,- «Թուրքմենստանի նավթը և գազը» միջազգային համաժողովի ժամանակ ասել է նա։
Ընկերության ներկայացուցիչը նաև հետաքրքրություն է հայտնել նախագծին մասնակցության պայմաններով։
«Եվ եթե մեզ ավելի բարենպաստ պայմաններ են տալիս, քան հիմա ունենք, ինչո՞ւ ոչ։ Բայց, մյուս կողմից, մեզ համար դժվար է ավելի շահավետ բան առաջարկել, քան ունենք՝ մեր գազը վաճառված է 25 տարի կանխավճարով՝ liquid market գներով... Բայց եթե Թուրքիայում ինչ-որ հանգույց լինի, և մենք կարողանանք մատակարարել նույն երկրներին (որոնց մենք հիմա չենք մատակարարում)՝ Բալկաններին, ապա հաճույքով»,- ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են Էլշադ Նասիրովի խոսքերը։




























