Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը Ֆրանկֆուրտում պաշտպանեց թեթեւագույն քաշային կարգի WBO, WBA եւ WIBF վարկածների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

24-ամյա Կենտիկյանը 10 ռաունդներում պարտության մատնեց 19-ամյա թաիլանդցի Թիրափորն Պանիմիթին:

Բոլոր մրցավարները 100:90 հաշվով միաձայն հաղթանակը շնորհեցին Կենտիկյանին: