Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, այսօր` հոկտեմբերի 22-ի գիշերը, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 39-ամյա Աղասի Քոչարյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 355 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից):




























