Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելն է, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, տեղեկացնում է Sputnik Գրուզիան։

«Ուրախ եմ, որ այս առումով դրական տեղաշարժեր կան խաղաղ համաձայնագրի ստորագրման համար։ Հուսով եմ, որ դա կիրականացվի որքան հնարավոր է շուտ, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում մեր տարածաշրջանը խաղաղության և անվտանգության տարածք դարձնելը»,- ասել է նա։

Ըստ նրա, Վրաստանը միշտ եղել է մի երկիր, որը բարեկամական Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորություն է տվել հանդիպել առարկայական քննարկումների համար՝ չեզոքություն պահպանելով երկու երկրների նկատմամբ։