Եվրոպական խորհուրդը ընդգծում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և ամուր խաղաղության հաստատմանը` հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա: Այս մասին ասվում է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևում։
Եվրոպական խորհուրդը ընդգծում է Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ իրենց տները վերադառնալ ցանկացողների իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Եվրոպական խորհուրդն աջակցում է Բրյուսելի կարգավորման գործընթացին և կողմերին կոչ է անում բարեխղճորեն մասնակցել դրան և ավարտել գործընթացը մինչև այս տարեվերջ։
Եվրոպական խորհուրդն առաջարկում է Բարձր ներկայացուցչին և Եվրոպական հանձնաժողովին՝ տարբերակներ ներկայացնել ԵՄ-Հայաստան հարաբերությունները լավագույնս ամրապնդելու համար:





























