Իսրայելի զինվորականները հոկտեմբերի 27-ի երեկոյան մտել են Գազայի հատվածի հյուսիս եւ ընդլայնել ցամաքային գործողության գոտին։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին։
«Երեկոյան ՑԱԽԱԼ-ի ուժերը մտել են Գազայի հատվածի հյուսիսային տարածք եւ ընդլայնել ցամաքային գործունեությունը։ Դրան մասնակցել են հետեւակը, զրահատանկային, ինժեներական եւ հրետանային ստորաբաժանումները՝ ինտենսիվ կրակի համադրմամբ։ Կորուստների մասին տեղեկություններ չկան»,- ասել է նա։




























