Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հերքել է այն մեղադրանքները, թե Իսլամական Հանրապետությունը ներգրավված է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ​​հարձակմանը։

«Մենք ակտիվ ջանքեր ենք գործադրում պաղեստինցիներին և դիմադրությանն անզիջում աջակցություն ցուցաբերելու համար։ Միևնույն ժամանակ, դիմադրության ուժերը ինչպես Պաղեստինում, այնպես էլ ողջ տարածաշրջանում անկախ են։ Նրանք ինքնուրույն են որոշումներ կայացնում և Թեհրանից ոչ մի հրաման չեն ստանում»,- Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Ռաիսին։