Սաուդյան Արաբիայի իշխանությունները  որոշում են կայացրել երկրում աշխատող 3 մլն օտարերկրացիներին արտաքսելու մասին: Սաուդյան Արաբիայում գործազրկության մակարդակը, հուլիս ամսվա տվյալներով, հասել է 10,8 տոկոսի: Այս կապակցությամբ, երկրի իշխանությունները գործազրկության դեմ պայքարի ծրագիր են սկսել, որը ենթադրում է նաեւ  պետական տարբեր պաշտոններում Սաուդյան Արաբիայի քաղաքացիների թվի մեծացումը:

Արտաքսվածների շարքում Թուրքիայի  30 հազար քաղաքացիներ կան, հայտնում է Sabah թերթը:

Սաուդյան Արաբիայում գործող թուրքական մի քանի  խոշոր ընկերություններ արդեն մտահոգություն են հայտնել այս որոշման կապակցությամբ` պնդելով, որ տեղի բնակիչները իրենց մոտ աշխատող թուրքերի նման պրոֆեսիոնալ եւ աշխատունակ չեն: