Անցած հարյուրամյակի ընթացքում ձեր երկիրը բազմաթիվփորձություններ է հաղթահարել և համընդհանուր ճանաչում գտած հաջողությունների է հասել տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում: Թուրքիան իրավամբ բարձր հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում։ Այս մասին ասված է Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ Թուրքիայի Հանրապետության հռչակման հարյուրամյակի առիթով արած շնորհավորանքում։ 

«Ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամության և բարիդրացիության ոգով, դա լիովին հաստատեց Սոչիում մեր վերջին հանդիպումը։ Տարբեր ոլորտներում համագործակցությունը լավ ձեռքբերումներ է ապահովում, համակարգված կերպով իրականացվում են խոշոր համատեղ ծրագրերը: Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի կարևոր խնդիրների լուծման ուղղությամբ։

Վստահ եմ, որ մենք կշարունակենք հետևողականորեն ընդլայնել երկկողմ կապերի ողջ շրջանակը՝ ի շահ բարեկամական  մեր ժողովուրդների՝ ի շահ ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ կառուցելու»,- ասված է ուղերձում։