ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն, հոկտեմբերի 21-ին, իր հավատարմագրերն է հանձնել կազմակերպության Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին:
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերիի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ տարածաշրջանում անվտանգության ու համագործակցության հարցերին:
NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Արման Կիրակոսյանն իր հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրները եւ կազմակերպության շրջանակներում համագործակցության առնչությամբ Հայաստանի մոտեցումները: ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել, հանձին ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչի, շարունակելու Հայաստանի հետ սերտ համագործակցությունը:




























