Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը քննադատել է Նաթանյահուին` ասելով, որ վարչապետը «հատել է կարմիր գիծը» այն բանից հետո, երբ մեղադրել է երկրի անվտանգության ծառայություններին ձախողումների մեջ, որոնք հանգեցրել են հոկտեմբերի 7-ի հարձակմանը, հաղորդում է Al Jazeera-ն:

«Մինչ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներն ու հրամանատարները քաջաբար կռվում են ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահի» դեմ, նա փորձում է մեղադրել նրանց՝ աջակցելու փոխարեն:

Պատասխանատվությունից խուսափելու և անվտանգության կառույցներին մեղադրելու փորձերը թուլացնում են Իսրայելի թշնամիների դեմ պայքարում Իսրայելի պաշտպանության բանակը: Նաթանյահուն պետք է ներողություն խնդրի իր խոսքերի համար»,- գրել է նա սոցիալական ցանցում։

Ազգային անվտանգության նախարար և աջ ծայրահեղականների առաջնորդ Իտամար Բեն-Գվիրը միացել է Նաթանյահուի քննադատությանը՝  X-ում վարչապետի այժմ հանված գրառումից հետո, որը քննադատում էր անվտանգության ծառայությունների ղեկավարներին՝ հոկտեմբերի 7-ի  ՀԱՄԱՍ-ի ներխուժման և զանգվածային սպանությունների մեջ:

«Խնդիրը ոչ թե կոնկրետ նախազգուշացումներն են, այլ ամբողջական սխալ հայեցակարգը։ Զսպման քաղաքականությունը, կեղծ զսպումը և ժամանակավոր հրադադար գնելը չափազանց թանկ գնով, ամբողջ խնդրի արմատն է»,- գրել է Բեն-Գվիրը՝ նկատի ունենալով Նաթանյահուի ուղերձն այն մասին, որ նա երբեք որևէ նախազգուշացում չի ստացել ՀԱՄԱՍ-ի մոտալուտ հարձակման մասին: