Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հոկտեմբերի 29-ի առավոտյան ջնջել է կեսգիշերին հրապարակած գրառումը, որտեղ քննադատում էր անվտանգության ծառայությունների ղեկավարներին, որոնք, ըստ վարչապետի, չեն զգուշացրել իրեն, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է պատերազմի։ Գրառումն անհետացել է ինչպես ընդդիմության, այնպես էլ կոալիցիայի վրդովմունքի ալիքից հետո, հաղորդում է «Վեստի Իսրայելը»։

Կեսգիշերից հետո Նաթանյահուն հայտարարություն էր հրապարակել Twitter-ում և տելեգրամ ալիքում՝ Շին Բեթի ղեկավար Ռոնեն Բարային և AMAN ռազմական հետախուզության ղեկավար Ահարոն Հալիվային մեղադրելով ստախոսության մեջ։

«Հակառակ կեղծ պնդումների, կառավարության ղեկավարը ոչ մի փուլում որևէ նախազգուշացում չի ստացել պատերազմ սկսելու ՀԱՄԱՍ-ի մտադրությունների մասին»,- ասվում է վարչապետի հայտարարության մեջ։

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը և ազգային անվտանգության նախարար և աջ ծայրահեղականների առաջնորդ Իտամար Բեն-Գվիրը քննադատել են Նաթանյահուի հայտարարությունը։

Ավելի ուշ Նաթանյահուն ներողություն է խնդրել Shin Bet-ի և AMAN-ի ղեկավարներին ուղղված իր խոսքերի համար. «Ես սխալվեցի: Այն, ինչ   ասացի ասուլիսից հետո, չպետք է ասվեր, և ես ներողություն եմ խնդրում դրա համար։ Ես լիովին աջակցում եմ անվտանգության ծառայությունների բոլոր ղեկավարներին»,- նշել է նա, հաղորդում է Cursorinfo-ն։