Իրանում պաշտոնապես հայտարարել են 13 մարդու մահվան մասին, որոնք գտնվել են Պարսից ծոցում հոկտեմբերի 20-ի երեկոյան, խորտակված նավի վրա:
«Մեհր» գործակալության տվյալներով` բոլոր զոհվածները ողբերգության պահին գտնվել են«Կուշա-1» նավի ներսի հատվածներում, որը խորտակվել է իրանական ափից 28 կմ հեռավորության վրա` փոթորկոտ եղանակի պատճառով: Զոհվածների թվում են 6 իրանցիներ` նավի մեխանիկներ, 6 ջրասույզներ Հնդկաստանից, ինչպես նաեւ խողովակաշարերի շինարարության ինժեներ, Վիկտոր անունով Ուկրաինայի մի քաղաքացի, ում ազգանունը չի նշվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


























