Տեղական աղբյուրների համաձայն, հոկտեմբերի 29-ին 13 պաղեստինցի խաղաղ բնակիչ է զոհվել Գազայում գտնվող երկու բնակելի շենքի վրա Իսրայելի օդային հարվածների հետևանքով, հայտնում է WAFA-ն։

Տասնյակ մարդիկ դեռ մնում են փլատակների տակ։

Գազայի հատվածում իսրայելական շարունակվող արշավը հսկայական տառապանք է պատճառել պաղեստինյան խաղաղ բնակչությանը, ընդ որում  զոհերի թիվը, հատկապես անմեղ երեխաների և բուժաշխատողների շրջանում, շուրջօրյա աճում է:

Պատերազմի սկզբից ի վեր իսրայելական ուժերը գերի են վերցրել ավելի քան 1590 պաղեստինցիների։