Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում երեք ՄԻԱՎ վարակակիրներ մահացել են այն բանից հետո, երբ սկսել են հետեւել ավետարանական քարոզիչների ցուցումներին, հրաժարվել են դեղամիջոցներից եւ ապավինել Աստծուն:
NEWSru.com-ը գրում է, որ երեք կանանց մահվան մեղավորը Նիգերիայում ստեղծված «Synagogue Church of All Nations» կազմակերպությունն է, որը հիմնավորվել է Հարավային Լոնդոնում: Այդ կրոնական կազմակերպության կայքում տեղադրված են մարդկանց նկարներ, ովքեր իբրեւ թե բժշկվել են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ից հովվի աղոթքների միջոցով:
Մահացածների ընտանիքների անդամները հավաստիացնում են, որ հենց քարոզիչների խորհուրդներից հետո են հիվանդները դադարեցրել դեղամիջոցների ընդունումը:




























