Նիկոսիայի հյուսիսային մասում, ուսանողական անկարգությունների ժամանակ քրդերի եւ թուրքերի միջեւ բախումների արդյունքում մի քանի մարդ, այդ թվում երկու ոստիկաններ վնասվածքներ են ստացել: Բախումները գրանցվել են քրդերի եւ թուրքական ուլտրաազգային երիտասարդական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամների միջեւ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, բախումները գրանցվել են հոկտեմբերի 21-ին, Մերձավորարեւելյան համալսարանի տարածքում: Անկարգություններն սկսվել են, երբ ուսանողները հավաքվել են հարգելու PKK-ի զինյալների կողմից հոկտեմբերի 19-ին, Թուրքիայի հարավ-արեւելքում սպանված 26 թուրք ոստիկանների հիշատակը:
Հաղորդվում է նաեւ, որ ոստիկանությունը ձերբակալել է բախումների 4 մասնակիցների:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցների համաձայն, թուրքական Հաքքարիի շրջանում ոստիկանության շենքի վրա քուրդ ապստամբների հարձակման արդյունքում, սպանվել է անվտանգության ուժերի 26 թուրք աշխատակից: Եւս 22 մարդ վիրավորվել է:
Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները, Իրաքին սահմանակից նահանգում կրակ են բացել պահակակետի ուղղությամբ, հարձակումը տեղի է ունեցել միաժամանակ:
Ի պատասխան, Թուրքիայի զինված ուժերը, հոկտեմբերի 19-ին օդային եւ ցամաքային գրոհ են սկսել Իրաքի հյուսիսում:


























