Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հոկտեմբերի 22-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:


























