Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան օգնության է շտապում «Կովկասի ճնշվածներին»։

Թուրքիան օգնության է շտապում ճնշվածներին Կովկասից մինչև Ասիա, Թուրքեստանից մինչև Պաղեստին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Ըստ նրա, Թուրքիան այսօր թևակոխում է իր երկրորդ հարյուրամյակը։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, նա այս հարյուրամյակն անվանել է «թուրքական դար»։

Էրդողանը նշել է, որ Անկարան հաստատուն դիրքորոշում է զբաղեցնում Պաղեստինի և Գազայի նկատմամբ, որի  վրա «ոչ ոք չի կարող ձեռք բարձրացնել»։