Բժիշկ Սալավադոր Նավարետեն, ով կանխատեսել էր Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահը, փախել է երկրից:

Ինչպես փոխանցում է BBCRussian.com-ը,  օրերս բժշկի տուն են այցելել ոստիկանության աշխատակիցները, ովքեր խուզարկել են տունը,  ուսումնասիրել նրա համակարգչի մեջ պահվող ողջ տեղեկատվությունը,  բռնագրավել  փաստաթղթերի մի մասը:  Դրանից հետո բժիշկը որոշել է լքել երկիրը` հետը տանելով ընտանիքն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Չավեսի նախկին բժիշկ Սալվադոր Նավարետեն մեքսիկական Milenio Semanal պարբերականին ասել է որ այդ ախտորոշմամբ երկու տարուց ավելի ապրել հիվանդը չի կարող:

Նավարետեի հարցազրույցը հրապարակվել է Չավեսի Կուբա հետազոտության մեկնելու օրը: Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ բուժումը հաջող է ընթանում:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Չավեսը հայտարարեց հաջորդ տարվա նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: